Բրյուսելյան վոյաժները, որոնք մեզ փորձում են վաճառել որպես բանակցություններ, ոչ մի առարկայական արդյունք չեն տալու. Նատալի Սաղիյան
Advertisement 1000 x 90

Բրյուսելյան վոյաժները, որոնք մեզ փորձում են վաճառել որպես բանակցություններ, ոչ մի առարկայական արդյունք չեն տալու. Նատալի Սաղիյան

Նատալի Սաղիյանի ֆեյսբուքյան էջից.

«Բրյուսելյան վոյաժները, որոնք մեզ փորձում են վաճառել որպես բանակցություններ, ոչ մի առարկայական արդյունք չեն տալու։

Ի նկատի ունեմ` մեր համար։

Բանակցությունները ենթադրում են, որ կողմերի շահերն են ներկայացված, իսկ Փաշինյանը հաստատ Հայաստանի շահերը չի ներկայացնում։

Ադրբեջանն, իհարկե, փորձելու է Փաշինյանին կորզել “Արցախը Ադրբեջան է և վերջ” ձեւակերպում։

Իրականում, հոգու խորքում Փաշինյանը մեծ սիրով մասայական կհայտարարեր Արցախի վերջնական հանձնումը ուղիղ տեքստով և, վստահաբար, իր հոգին կփառավորվեր այդ բառերն արտաբերելիս։

Ուղղակի ձգձգում է, որ հասկանա, թե ո՞ր կողմն է իրեն ավելի բովանդակային երաշխիքներ տալիս թե անձնական անվտանգության, թե իշխանությունը պահելու իմաստով»։



Նման նյութեր