Կարպիս Փաշոյանը գրում է․
«Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի թքելու փորձառությունն արդեն իսկ տալիս է իր պտուղները հանրային և սոցիալական փոխհարաբերություններում։
Շիրակ-Ուրարտու գավաթային խաղից հետո շիրակցիներից մեկը թքել է հանդիպման գլխավոր մրցավարի վրա` ունենալով այն համոզմունքը, թե վերջինս անարդարություն է գործել և թիմից խլել հաղթանակը։
Նա միայն մի բանով է զիջել Սիմոնյանին, այն է` թքելու պահին մրցավարի ձեռքերից թիկնապահները չեն բռնել։
Ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը, դե թքող շիրակցին էլ է մարդ»։