Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Նիկոլի խունտային ընդդիմացող ծնողներին ինչի մեջ ասես մեղադրում են լնգուլավազները. փող եք վեկալել, տուն եք ստացել, նվերներ եք ստացել, պաշտոն եք ուզում և այլն, և այլն։ Բայց դա միայն ասում են, դրա ոչ մի ապացույց չկա։
Լավ, բա, եթե էտ ծնողները փողի ու պաշտոնի դիմաց «ծախվել են», բա է՞ս նկարի ծնողներն ինչ են արել։
Մեկը Աննային հավատարմութան դիմաց ԲԴԽ անդամ ա դառել ու որդու անունով դպրոց անվանակոչել, մյուսը սաղ կյանք մայրապետ (սանիտարկա) է աշխատելիս եղել, հիմա կառավարական դաչեքում եսիմինչի պետ ա, էն մյուսը հատը 3000 դոլարանոց արձանիկներ ա նվեր ստանում Աննայից ու դնում որդու շիրիմի մոտ, էն մյուսը սաղ կյանք մատուցող ա աշխատել, բայց հիմա Աննայի աջ ձեռն ա։
Ես իրանց չեմ մեղադրում, իրավունք էլ չունեմ. շանս են տեսել, օգտագործել են, որդիների հաշվին առաջ են գնացել էս կյանքում։ Իմ ասածն այլ ա. եթե ոչ պաշտոն, ոչ փող, ոչ տուն ստացածները «ծախված են», բա պաշտոն, փող ու արտոնյալ դիրք ստացածներն ովքե՞ր են, պարզապես հաջողակնե՞ր։