
Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնի քննիչներ են ձերբակալվել. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՔԿ-ից։
Նրանք ձերբակալվել են քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի (թմրամիջոցների, հոգեմետ/հոգեներգործուն նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգ) ապօրինի շրջանառությունն իրացնելը) և 441-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակներում։