Հիդրոօթերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երեւանում մթնոլորտային օդի որակը՝մայիսի 29-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում։
Ըստ այդմ՝ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում բոլոր 4 օրերին, Նոր-Նորքում՝ մայիսի 30-ին, մայիսի 31-ին եւ հունիսի 1-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում եւ Արաբկիրում բոլոր 4 օրերի ընթացքում։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։