
Aravot.am-ի տեղեկություններով այսօր՝ հունիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Լոռու մարզի Դեբետ համայնքում 10-ամյա աղջիկ է հոսանքահարվել ու մահացել: Ահազանգը ստանալուն պես օպերատիվորեն կանչի վայրի է մեկնել Վանաձորի բժշկական կենտրոնի շտապ բուժօգնության խումբը:
Միեւնույն ժամանակ ընտանիքի անդամներն են անձնական մեքենայով երեխային փորձել հասցնել հիվանդանոց: Ճանապարհին հանդիպած շտապօգնության բժիշկները փորձել են օգնություն ցուցաբերել, սակայն երեխան արդեն մահացած է եղել: