Ասում են՝ Երվանդ Քոչարը յուրահատուկ հումոր ուներ, սիրում էր ընկերների հոգու հետ խաղալ
Advertisement 1000 x 90

Ասում են՝ Երվանդ Քոչարը յուրահատուկ հումոր ուներ, սիրում էր ընկերների հոգու հետ խաղալ

Երվանդ Քոչարի ծննդյան օրն է:

Ասում են՝ Երվանդ Քոչարը յուրահատուկ հումոր ուներ, սիրում էր ընկերների հոգու հետ խաղալ:

Մի անգամ Քոչարը գնում է Վալենտին Պոդպոմոգովի արվեստանոց:

Այդ օրերին Պոդպոմոգովն աշխատում էր «Ծնկած Քրիստոսը» կտավի վրա (այդ կտավը հետո նրա մոտից գողացան): Ներս է մտնում Քոչարը, նայում է նկարին, մի կողմ է նետում անբաժան ձեռնափայտն ու ծունկի է իջնում: Մինչ Պոդպոմոգովն ապշահար նայում էր Քոչարին, սա հանկարծ սկսում է ծիծաղել ու ասում է.

– Քեզ մի երևակայիր, թե գլուխգործոց ես ստեղծել: Ուղղակի ոտքերս ցավում են, կանգնել չեմ կարողանում:

Հովիկ Չարխչյանի ֆեյսբուքյան էջից 



Նման նյութեր