
Foxconn գործարանն ավարտել է iPhone 15 սմարթֆոնների փորձնական արտադրությունը, որոնց զանգվածային արտադրությունը պետք է սկսվի մինչև հունիսի վերջ։ Այս մասին երեքշաբթի՝ հունիսի 13-ին, հայտնել է Pandaily պորտալը։
Նախկինում ենթադրվում էր, որ Apple-ը դժվարությունների կհանդիպի iPhone 15-ի և 15 Plus-ի հիմնական տեսախցիկի համար 48 մեգապիքսել ոսպնյակներ արտադրելու հարցում, ինչը կհետաձգի սմարթֆոնների այս մոդելների զանգվածային արտադրության մեկնարկը։
Սակայն, ըստ պորտալի տեղեկությունների, կորպորացիային հաջողվել է վերացնել բոլոր խնդիրները։
Բացի այդ, Apple-ը մեծացրել է իր 15-րդ սերիայի սմարթֆոնների արտադրության պլանը՝ հասցնելով 85-90 միլիոն միավորի, ընդ որում, ըստ պորտալի, ամենաշատը բաժին է ընկնում Pro տարբերակին: