Արևի ճառագայթները կարող են հակաբորբոքային ազդեցություն ունենալ մաշկի վրա։ Այս մասին Sputnik ռադիոկայանի հետ զրույցում ասել է մաշկաբան Յուլիա Գալիամովան՝ միևնույն ժամանակ ընգծելով, որ ակնեի դեպքում պետք չէ հույսը դնել արևայրուքի վրա որպես բշտիկներից ազատվելու միջոցի։
«Արևը, ինչպես և ցանկացած ուլտրամանուշակագույն ճառագայթում, օժտված է հակասեպտիկ ազդեցությամբ, այսինքն՝ դրա ճառագայթների ներքով մահանում են և՛ ստաֆիլոկոկները, և՛ ստրեպտոկոկները։ Բայց եթե մենք խոսում ենք բորբոքային հիվանդության՝ ակնեի, այլ ոչ թե պատահաբար ի հայտ եկած բշտիկի մասին, ապա, իհարկե, ուլտրամանուշակագույն ճառագայթումը չի բուժի այն։ Արևը կարող է որոշակի հակաբորբոքային ազդեցություն ունենալ, չորացնել և քողարկել բշիկները, քանի որ մուգ մաշկի վրա դրանք ավելի քիչ նկատելի կլինեն, բայց այն չի ազատի խնդրից»,- նշել է փորձագետը:
Նա նաև հավելել է, որ ակնեի զարգացման մեխանիզմը շատ բարդ է, ուստի այս հիվանդության բուժումը պետք է լինի համապարփակ։ Ակնեի դեպքում գոյություն ունի պաթոգենեզի միայն 4 օղակ, իսկ արևն ազդում է դրանցից միայն մեկի վրա, ուստի հիվանդությունից ազատվելու համար անհրաժեշտ է համալիր բուժում անցնել մաշկաբանի մոտ։