Երևանում այսօր, հունիսի 20-ի, 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 21-ին, 23-ին, 24-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։
Մարզերում այսօր ցերեկը, հունիսի 20-24-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 19-24-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 20-ի ցերեկը կնվազի 1-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-7 աստիճանով։
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։