ArmLur.am-ի` Գյումրիի աղբյուրները փոխանցում են, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը քիչ առաջ իրեն պատկանող ավտոմեքենայով բախվել է բեռնատարի:
Վթարը տեղի է ունեցել Գյումրիի նախկին Շիրակ հյուրանոցի մոտակայքում:
Ականատեսները մեզ փոխանցեցին, որ, ըստ շրջանառվող տեղեկությունների, պատգամավորը ոչ սթափ վիճակում է եղել՝ ալկոհոլի ազդեցության տակ:
Հավելենք, որ պատգամավորի մեքենան ամբողջությամբ ջարդուփշուր է եղել, վթարի տեղում հենց այս պահին պարեկներն են աշխատում։