Երևանի բոլոր ճանապարհների փոսերի դեմ խոսքով պայքար հայտարարած Տիգրան Ավինյանը կարճ ժամանակ առաջ հայտարարել էր, որ Երևանի բոլոր վարչական շրջաններում մեկնարկում են փոսալցման աշխատանքները։ Բացի այդ, յուրաքանչյուր նիստի ժամանակ, երբ միացված է ուղիղ եթերի տեսախցիկը, Ավինյանը խոսում է փոսալցումներից։
Մոտ մեկ շաբաթ առաջ փոսալցման աշխատանքներ են կատարվել Նոր Նորքի Մինսկի փողոցում, սակայն այսօր վատ ճանապարհի պատճառով վնասվել է «Ժոն Թոնգ» ավտոբուսը, որը, ըստ հրապարակումների, ձեռք էր բերվել 109 հզր ԱՄՆ դոլարով (Երևանի քաղաքապետարանը չի հերքել)։
Hayastan.news-ի տեսանյութում երևում է, թե ինչպես է ասֆալտը կոտրվել և ավտոբուսն ընկել է մեջը։ 20 համարի երթուղին սպասարկող ավտոբուսը Նոր Նորքի Մինսկի փողոցում բառի բուն իմաստով թաղվել է ասֆալտի մեջ։
Մանրամասն՝ տեսանյութում․