
Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 12:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 53-ամյա Մակիդոն Ա.-ն ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժին է ահազանգել եւ հայտնել, որ իր համագյուղացի 60-ամյա Վահան Մ.-ն Վարդենիկ գյուղի սարատեղիում կայծակից մահացել է եւ նրան ինքը տեղափոխել է իրենց տուն:
Պարզվել է, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում Վարդենիկ բնակավայրի «Ազիզներ» կոչվող սարատեղիում Վահան Մ.-ն կայծակի հարվածից տեղում մահացել է:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: