Ինչքան ասեցի զսպեմ, չի ստացվում…. ՀԱՆՐԱՅԻՆ ՀԸ-ի եթերում ստամոքսի խոցը քննարկելու փոխարեն, ինչու՞ է գաստրոէնտերոլոգը Արցախի հարցը վերլուծում:
Ինչու՞ է նա քննարկում աշխարհաքաղաքական հարցեր…. Ես Հայկ Մանասյանի դեմ ոչինչ չունեմ, ինչպես և իր համակիրների… իհարկե իմ նկատառումները ունենալով նրա ցանկացած մեկնաբանությանը:
Մասնավոր լրատվամիջոցները կանչում են, բան չունեմ ասելու, իրենց որոշելիքն է:
Մեր հարկատուների հաշվին պահվող լրատվամիջոցում այսպիսի ծանրագույն քաղաքական և աշխարհաքաղաքական հարցեր պիտի քննարկեն մարդիկ, որոնք մասնագետ են, կամ հարցին ծանոթ են ոչ միայն իրենց հիմնական գործի ընթացքում զուգահեռաբար քաղաքականությունը ձեռքի հետ սերտելով:
Գուցե շատ հարցերում շատ փորձագետներից լավ է վերլուծում, բայց մեկ է, այդ վերլուծությունը Հանրային հեռուստաընկերության համար չէ…
Հարգանքով՝ հարկատու
Գառնիկ Զաքարյանի ֆեյսբուքյան էջում