Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի օր առաջ Նիկոլի կնիԳը Գյումրի էր եկել ու հիացած պատմել էր Գյումրիի «օր օրի գեղեցկանալու և, իհարկե, մի 2 ՈՒՏԵԼՈՒ տեղերի մասին»:
Նիկոլի կնիԳը, իհարկե, չէր պատմի, որ իր մարդու տարածքային կառավարման նախարարի և մարզպետի ՏԽՄԱՐ պլանավորման պատճառով, տուրիստական սեզոնի սկզբից և հիմա, հենց պիկին, ՔԱՐ ՈՒ ՔԱՆԴ Է եղած Ազատան-Գյումրի քաղաք մտնող 4-5 կիլոմետրանոց հատվածը, որի պատճառով մարդիկ նախընտրում են լուս աչքով Գյումրիից վերադառնալ, որպեսզի գիշերը ջարդ ու փշուր չանեն իրենց մեքենաները ու փորձանքի չգան:
Էս է ձեր տուրիզմի զարգացման ուղեղը: Իսկ գյումրեցի պատգամավորներն էլ հանկարծ թող չխոսեն սրա մասին, մարդ ես, կարող է անկյուն կանգնացնեն ԱԺ-ում, կամ երեկոյան արգելեն պլանշետով խաղ խաղան»: