Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հետաքրքիր կլինի իմանալ, թե Հայաստանում գործող ո՞ր մասնավոր ընկերության սեփականատերը (սեփականատերերը) կվստահի իր ընկերության կառավարումը Նիկոլ Փաշինյանին, թեկուզ մի քանի ամսով։ Կուզեմ իմանալ նաև, թե Հայաստանում գործող որ միջազգային կամ տեղական կազմակերպությունը սրան կվերցնի որպես փորձագետ և որ թեմայով։
Տրամաբանական հարց է առաջանում, եթե ոչ ոք սրան չի կարող վստահել նույնիսկ ամենափոքր կազմակերպության կամ ծրագրի կառավարումը, ինչպե՞ս են համաձայն կամ հանդուրժում ողջ պետության կառավարումը դրա կողմից, այն էլ այս դժվարին ժամանակաշրջանում»։