Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարդ բան ու գործ թողնի, ընկնի ձեր հերթական հիմարությունների ետևից․
Էկոնոմիկայի նախարարությունը, պատճառաբանելով, որ փողոցում վաճառվող ձմերուկն ու սեխը հնարավոր է կտրվեն կեղտոտ դանակով և հնարավոր է չպահպանվեն պահպանման կանոնները, ընդհանրապես արգելում է դրանց կտրված վիճակում վաճառքը՝ սահմանելով մինչև 100,000 դրամ տուգանք։
Նույն տրաբանությամբ, առաջարկում եմ Էկոնոմիկայի նախարարությունն ամբողջությամբ քաչալացնել, որովհետև հնարավոր է՝ պարկովչիկներից մեկը գլխին ոջիլ ունենա։
Այո, կոպիտ է, ցինիկ և զավեշտալի, սակայն ոչնչով չտարբերվող սիրելի նախարարության բերած օրենքներից և հիմնավորումներից։
Թվեր, ապացույցներ, հետազոտություններ, տարանջատումներ, ու՞ր են, իսկ սառնարաններով խանութներն ինչու՞ չեն առանձնացվել, իսկ լվացարաններով և ծածկերով տաղավարներին ինչու՞ չեն առանձնացվել։
Այսքանից հետո, ինձ համար առնվազն նպատակներն անհասկանալի են։ Խնդիր միանշանակ կա, լուծում էլ կա, բայց ոչ երբեք նման սիրողական և տգետ մակարդակով։
Դնում եմ իշխանության պաշտելի եվրոպական և ամերիկյան խանութներից նկարներ։ Մեկնաբանություններում կդնեմ նաև օրենքի նախագծի հղումը»։