Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նայում եմ Ստեփանակերտի, Արցախի մյուս բնակավայրերի՝ ընկերներիս կողմից ուղարկած նկարները․
ամբողջությամբ դադարեցված շարժ, ամայի փողոցներ, մի խոսքով՝ տխուր պատկեր․․․ու դրան զուգահեռ տեսնում ես, թե Երևանում Փաշինյանը ոնց է անհոգ ձևով զմայլվում ավտոբուսի կանդիցիանեռներով, հասկանում ես, որ արդեն պաշարված են նաև Սյունիքը, Գեղարքունիքը, բոլոր մարզերը․․․որովհետև էս մարդկանց համար կարևոր ու իմաստալից բանը երկիրն ու հայրենիքը չէ, այլ ինքնափիառվելը, տակից փողեր դիզելը, ասֆալտը, ավտոբուսն ու նարկոտիկը, և 100 նման զբաղմունքներ․․
Ինչ է եղել որ․․․ մի այլ քննիչ հանձնաժողով կստեղծեն, խորքային վերլուծություններ կկատարեն, թե ինչու հանձնեցին դժգույն Ամասիան, Սիսանն ու Ջերմուկը․․․»