
Հուլիսի 4-ին` ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանշանների տոնի նախօրեին, 00.00-ին կսկսվի “Tricolor” Yerevan Night Run գիշերային վազքը, որով պայմանավորված հուլիսի 4-ին` 20.00-ից, փակ կլինի Վազգեն Սարգսյանի անվան փողոցը, իսկ 23.00-ից կփակվի Հանրապետության հրապարակը:
Ժամը 00.00-ից կփակվեն նաև Շահումյանի անվան հրապարակը, ինչպես նաև մասնակի կփակվեն Նալբանդյան, Թումանյան և Աբովյան փողոցները:
«Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամից հայտնում են, որ հուլիսի 5-ին` ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանշանների օրը, տեղի կունենա ավանդական տոնական քայլերթը, որը կմեկնարկի Ազատության հրապարակից, անցնելով Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, և կավարտվի Հանրապետության հրապարակում։
Այդ օրը 19.00-ից մինչև 20։00 երկկողմանի փակ կլինեն Մաշտոցի պողոտան և Ամիրյան փողոցը։ Ժամը 19։00-ից մինչ 22։00 փակ կլինի Հանրապետության հրապարակը, որտեղ տոնական համերգ տեղի կունենա։