Գոհար Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուրեմն,երբ Armen Ashotyanը նախարար էր, ես ամենա «թարախ» հոդվածներն էի գրում իր մասին, սուր հարցեր տալիս ու հետեւողականորեն գնում դրանց պատասխանների հետեւից, բայց ինքը ի տարբերություն ուրիշ նախարարների, երբեք չէր չարանում,գիտեր,որ դա նախարար Աշոտյանի մասին է,այդ պաշտոնը զբաղեցնողի: Ամեն հաջորդ ասուլիսին ինքը նախորդ ասուլիսում լրագրողների բարձրաձայնած խնդիրների լուծման վերաբերյալ յուրատեսակ հաշվետվություն էր ներկայացնում: Ի դեպ,Արմեն Աշոտյանի օրոք Կրթության եւ գիտության նախարարությունը լրագրողների աշխատանքի առումով խնդիրներ չէր ստեղծում, բոլոր վարչության,բաժինների պետերը ցանկացած պահի կարող էին պարզաբանում,մեկնսբանություն տրամադրել լրագրողներին:
Աշոտյանի նախարարության օրոք նախարարության աշխատակազմը լավագույնն էր ու պրոֆեսիոնալը: Բոլորը, անկախ զբաղեցրած պաշտոնից՝ հրաշալի մարդիկ էին: Դա, բնականաբար գալիս էր իրենց ղեկավարից: Աշոտյանը կարգին մարդ է, ինտելեկտուալ անձնավորություն ու ամենակարեւորը՝ սիրում է հայրենիքը: Ինչ լավ է, որ ճանաչում եմ շատ լավ մարդ Արմեն Աշոտյանին, որն այժմ ցավոք, քաղբանտարկյալ է: