Դերասանուհի Հասմիկ Խոջյանն ինստագրամյան իր էջում տևական ժամանակ է ինչ հետևորդներին պատմում էր հոր առողջական ծանր կարգավիճակի մասին, իսկ երեկ հայտնել է, որ նրա հայրը մահացել է՝ հրապարակելով արխիվային լուսանկար, որին կից գրել է․ «Հանձնվեց Պապաս, այլևս չդիմացավ։ Պայքարեց շատ երկար,շատ դժվար օրեր ապրեց, շատ տանջվեց։ Պապաս։ Ծնողներին կորցրեց վաղ տարիքում, հետո գտավ Մամայիս։ Պատերազմը նրանցից խլեց մեծ որդուն ու դա կյանքի ամենադաժան հարվածն էր, հետո կատարվեց երազանքն ու աղջիկ ունեցան՝ ծնվեցի ես։ Մեզ համար ոչինչ չխնայեց։ Ամբողջ կյանքում ամեն ինչ արեց միայն իր ընտանիքի համար։Եղավ ընտանիքի կողքին ու ոչինչ չխնայեց, ապրեց միայն մեզ համար։ Պապաս 12 տարի շարունակ պայքարեց ապրելու համար, Մամաս 12 տարի շարունակ օր ու գիշեր խնամեց հորս, այդ տարիների ընթացքում հիվանդացավ նաև մայրս։ Ես ու Վահեն փորձել ենք ամեն ինչ անել, որ առողջ տեսնենք մեր ծնողներին։ Վերջին մեկ շաբաթում Պապան վերակենդանացման բաժանմունքում էր՝ ծայրահեղ ծանր վիճակով, ամեն օր ուղիղ 12-ին տեսակցության ժամն էր՝ 3-ով գնում էինք իր մոտ։ Ամեն օր խնդրում էի, որ դիմանա մինչև հաջորդ օրը, որովհետև 12-ին գնալու ենք, ամեն օր հույս ունեի, որ Աստված կօգնի իրեն էլի պայքարել, էլի դիմանալ»։