Ողբերգական վթար` Սիսիան-Սպանդարյան ավտոճանապարհին. վարորդները զոհվել են
Advertisement 1000 x 90

Ողբերգական վթար` Սիսիան-Սպանդարյան ավտոճանապարհին. վարորդները զոհվել են

Հուլիսի 12-ին, ժամը 04։59-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Սպանդարյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Սպանդարյան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Հ., ծնված 1978 թ.) բախվել է կայանած «GAZ» մակնիշի բեռնատարին (վարորդ՝ Ա. Վ., ծնված 1961 թ.), ինչի հետևանքով «Ford Transit»-ի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «GAZ» մակնիշի բեռնատարի վարորդը հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները արձանագրել են նրա մահը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «GAZ» մակնիշի բեռնատարի գազի բալոնի փականը և դուրս բերել «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին: