«Մի հուզվիր, որովհետեւ դու ապացուցելու ոչինչ չունես». Էդ Շիրանի խորհուրդը՝ Ռոզա Լինին
Advertisement 1000 x 90

«Մի հուզվիր, որովհետեւ դու ապացուցելու ոչինչ չունես». Էդ Շիրանի խորհուրդը՝ Ռոզա Լինին

Ռոզա Լինն ինստագրամյան էջում շնորհակալություն է հայտնել աշխարհահռչակ երգիչ Էդ Շիրանին՝ իրեն իր շրջագայության մի մասնիկը դարձնելու համար։ Snap հիթի հեղինակ-կատարողը եւ «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի դեսպանը կիսվել է իր հարցազրույցով, որում բացահայտում է նաեւ, թե ինչ խորհուրդներ է ստացել Էդ Շիրանից։

«Նա ինձ ասաց՝ մի հուզվիր, որովհետեւ դու ապացուցելու ոչինչ չունես, դու արդեն այստեղ ես։ Դու ոչ մեկին չպետք է ապացուցես, որ բավականաչափ լավն ես։ Դու, իսկապես, լավն ես, քանի որ այստեղ ես»,-երգչի խոսքերը մեջբերել է Ռոզան։ Նա նաեւ խոսել է իր չհանձնվող տեսակի մասին․

«Ես գիտեմ, թե ով եմ ես, եւ թե ինչ կարող եմ անել։ Ես գիտեմ իմ կարողությունները, գիտեմ, որ լավ եմ անում այն, ինչ անում եմ։ Գիտեմ, որ ցանկանում եմ լինել շատ ավելի լավը եւ վստահ եմ, որ կհասնեմ դրան։ Եթե անգամ սխալվեմ, անգամ երբ ձայնս խզվի ամենակարեւոր երգի կատարման ժամանակ, եթե չհիշեմ խոսքերը, դա ոչ մի կապ չի ունենա իմ հմտության հետ։ Մենք բոլորս էլ մարդ ենք, բոլորս էլ սխալվում ենք։ Եվ ես թույլ չեմ տա, որ նման բաներն ինձ կոտրեն»,-հավելել է երգչուհին։



Նման նյութեր