
Կոտայքի մարզում, այսօր՝ հուլիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նաիրիի բաժին և Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի վարչական տարածքում գտնվող ջրատարում դի կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, հրշեջ-փրկարարները ճոպանի միջոցով ջրատարի միջից դուրս են բերել դին։
Ջրատարում հայտնաբերվածը կնոջ դի է, ում երեկվանից հարազատները որոնում էին։
Դեպքի փաստով՝ Նաիրիի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։