Հուլիսի 14-ին, ժամը 17։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում՝ Արփա գետի ափամերձ հատվածում, հայտնաբերվել է քաղաքացու հագուստ. կասկածվում է, որ վերջինս գետում է: Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ գետում հայտնաբերել են քաղաքացու դին, որը դուրս բերելու համար դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզական ջոկատը։
Ջրասուզակը ջրից դուրս է բերել դին, իսկ փրկարարներն այն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային»,- ասված է հաղորդագրության մեջ։