Բեդրոս Կիրկորովը հոսպիտալացվել է
Advertisement 1000 x 90

Բեդրոս Կիրկորովը հոսպիտալացվել է

Բեդրոս Կիրկորովը՝ Ֆիլիպ Կիրկորովի հայրը, հոսպիտալացվել է Մոսկվայում։ Ըստ «КП»-ի՝ Կիրկորով ավագը գտնվում է զինվորական հոսպիտալում՝ պլանային հետազոտության համար։ Նրա հետ է նրա օգնական Օլեսյա Մելնիկովան։

2023 թվականի ապրիլին լուրեր հայտնվեցին Կիրկորով ավագի եւ Մելնիկովի սիրավեպի մասին։ Հետո նա իր օգնականի հետ եկավ «Звезды сошлись» շոուի ստուդիա։

Հուլիսին Կիրկորով ավագը հերքել էր, որ ռոմանտիկ հարաբերությունների մեջ է օգնականի հետ։

Մելնիկովան ուղեկցում է Կիրկորով ավագին, հոգ է տանում, որ նա դեղ է խմում, չափում է սատուրացիան ու ճնշումը, սնունդ է պատրաստում նրա համար ու խորհուրդներ տալիս, թե ինչ հագնել։ Արտիստը պարզաբանել է, որ աշխատում է օգնականի հետ «վստահության վրա»՝ առանց պայմանագրի։