Երևանում կենտրոնում գտնվող էլիտար շենքերից մեկից բնակիչներին տարհանում են
Advertisement 1000 x 90

Երևանում կենտրոնում գտնվող էլիտար շենքերից մեկից բնակիչներին տարհանում են

Այսօր՝ հուլիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ, որ ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սայաթ Նովա պողոտայի թիվ 40/1 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:

Տեղում հրշեջ-փրկարարները, պարեկներն ու ոստիկանները, մի քանի քաղաքացիների հետ, շենքից տարհանել են բնակիչներին, որպեսզի հրշեջները աշխատեն: Հրշեջ-փրկարարները իրականացնում են հետախուզական աշխատանքներ, պարզելու համար, թե որտեղ է կրակը և որտեղից է ծուխը դուրս գալիս: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: