
Երևանի պետական համալսարանի մամուլի խոսնակը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երևանի պետական համալսարանի 2023-2024 ուստարվա առկա ուսուցմամբ ընդունելության հիմնական փուլի մրցույթի արդյունքներով ԵՊՀ է ընդունվել 2156 ուսանող, որից 454-ը՝ անվճար, իսկ 1702-ը՝ վճարովի հիմունքով։
Թափուր է մնացել 349 տեղ, որից 41-ը՝ անվճար, իսկ 308-ը՝ վճարովի»։