Պտղաբերության կենտրոնում Էդուարդ Համբարձումյանի եւ Անդրանիկ Պողոսյանի ղեկավարությամբ լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Սամվել եւ Տիգրան Մելքոնյանների եղբայրը՝ Դավիթը։
«Որպես բժիշկ անչափ դժվար է, շատ էմոցիոնալ…
Պատասխանատվության չափը աննկարագրելի, երբ միաժամանակ 2 տղաներին կորցրած ծնողները վայրկյանները հաշվելով սպասում էին դրական արդյունքի…
Դավիթը ծնողներին կրկին հույս եւ լույս տվեց ապրելու։
Շնորհակալ ենք փոխնակ մայրիկին անփոխարինելի աշխատանքի համար»,- գրել է կենտրոնի բժիշկ, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Անուշ Աբրահամյանը։