Samsung-ը ներկայացրել է նոր ծալովի սմարթֆոններ՝ Galaxy Z Fold5 և Galaxy Z Flip5 (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Samsung-ը ներկայացրել է նոր ծալովի սմարթֆոններ՝ Galaxy Z Fold5 և Galaxy Z Flip5

Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է ծալովի սմարթֆոնների նոր տարբերակներ՝ Galaxy Z Fold5 և Galaxy Z Flip5: Այս մասին ասվում է ընկերության յութուբյան ալիքում։

Galaxy Z Fold5-ը ստացել է հիմնական 7,6 դյույմանոց Foldable Dynamic AMOLED 2X էկրան և երկրորդական 6,2 դյույմանոց Dynamic AMOLED 2X էկրան: Սարքն ունի առաջատար Snapdragon 8 Gen 2 պրոցեսոր, 12 գիգաբայթ օպերատիվ հիշողություն և 256 գիգաբայթ ներքին հիշողություն: Հետևի վահանակի վրա տեղադրված է եռակի տեսախցիկ՝ 50, 12 և 12 մեգապիքսել հզորությամբ ոսպնյակներով և 8K տեսանյութեր ձայնագրելու հնարավորությամբ։

Ըստ կորպորացիայի ներկայացուցիչների՝ Galaxy Z Fold5-ն ամենաբարակն ու թեթևն է բոլոր Fold սարքերից։ Սարքն աշխատում է S Pen Fold ստիլուսով։

Z Fold5-ից բացի, Samsung-ը ներկայացրել է Galaxy Z Flip5 մոդելը: Սարքը ստացել է հիմնական 6,7 դյույմանոց Foldable Dynamic AMOLED 2X էկրան և արտաքին 3,4 դյույմանոց Super AMOLED էկրան: Հեռախոսը հագեցած է Snapdragon 8 Gen 2 պրոցեսորով, 8 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ և 256 գիգաբայթ ներքին հիշողությամբ։

Galaxy Z Fold5-ի բազային տարբերակն արժե 1799 դոլար, իսկ Galaxy Z Flip5-ը՝ 999 դոլար: