ՅՈՒՆԵՍԿՕ-ն խորհուրդ է տվել դպրոցներում արգելել բջջային հեռախոսների օգտագործումը, հաղորդում է The Guardian-ը՝ վկայակոչելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը:
Զեկույցի համաձայն՝ այդպիսով կբարելավվի առաջադիմությունը, չի խոչընդոտվի դասապրոցեսը, երեխաները պաշտպանված կլինեն կիբեռբուլինգից։
Զեկույցի համաձայն՝ կան տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ սմարթֆոնների չափից ավելի օգտագործումը կապված է ակադեմիական առաջադիմության վատթարացման հետ, իսկ էկրանի առջեւ անցկացրած ժամանակի բարձր ցուցանիշները կարող են բացասաբար ազդել ինքնատիրապետման եւ էմոցիոնալ կայունության վրա, ինչպես նաեւ մեծացնել անհանգստությունը։
«Առցանց փոխգործակցությունը չի կարող փոխարինել մարդկային կենդանի շփմանը»,-ասվում է զեկույցում։
Միաժամանակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում նշել են, որ ժամանակակից տեխնոլոգիաները՝ չնայած դրանց բացասական գործոններին, թույլ են տվել միլիոնավոր մարդկանց համավարակի ժամանակ կրթություն ստանալ։