Telegram մեսենջերի աշխատանքում խափանում է տեղի ունեցել․ օգտատերերը խնդիրներ են ունեցել մեսենջերի աշխատասեղանի տարբերակին հասանելիության, իրենց օգտահաշիվներ մուտք գործելու հետ կապված։
Ըստ Downdetector-ի տվյալների՝ Ըստ օգտատերերի 74%-ը հայտնել է ցանցի միացման և բովանդակության ներբեռնման հետ կապված խնդիրների մասին։ Օգտատերերի 24%-ը դժգոհել է Telegram-ի մեսենջերի ֆունկցիոնալության հետ կապված խնդիրներից։ Օգտատերերի 2%-ն ասել է, որ չի կարողանում մուտք գործել իր օգտահաշիվ:
Խնդիրների մասին օգտատերերն սկսել են ահազանգել հուլիսի 30-ի երեկոյան։ Նյութը հրապարակելու պահին տեղեկություններ չկային այն մասին, թե ինչն է եղել խնդիրների պատճառը և արդյոք դրանք վերացվել են։
Ավելի վաղ Google-ի ինժեներ Դեն Ռևան հայտարարել էր, որ վտանգավոր խոցելիություն է հայտնաբերել Telegram մեսենջերի՝ macOS-ի համար նախատեսված տարբերակում, որը կարող է օգտագործվել համակարգչի տեսախցիկը և խոսափողը ակտիվացնելու համար։
Gaming Deput կայքը պարզաբանել էր, որ խոցելիությունը հարձակվողին թույլ է տալիս macOS-ի համար Telegram-ի տարբերակում ներդնել վնասակար ծրագրերով դինամիկ գրադարան (Dylib), ինչը թույլ է տալիս հաքերին ձայնագրել տեսախցիկով արվող տեսագրությունը և ձայնագրությունը պահել թաքնված թղթապանակում:
Ավելի ուշ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը, սակայն, հերքել էր նման խոցելիության առկայությունը։