
Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Օրվա իշխանությունը փորձում է հայերից օտարել հայերենը: Սա վերջին, մինչև վերջ չապականված ոլորտն էր:
Հայաստանում կրկին նորաձև է միմյանց հետ օտար լեզուներով հաղորդակցվելը: Ավելին՝ մեր երկրում օրեցօր ավելանում են բացեիբաց օտար լեզուներով գրագրություն իրականացնող հիմնարկները: Ընդ որում, դրանք այլևս միայն սրճարաններ չեն: Հայաստանը ողողված է օտարալեզու գովազդային վահանակներով:
Շուրջ վեց ամից առաջ Լեզվի կոմիտե / Language Committee-ն մնաց առանց ղեկավարի: Կոմիտեի նախագահ, հայերենի հզոր մասնագետ ու просто հանրահայտ тов. Гюрджинян-ը ոստիկանության օգնությամբ կարգվեց Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանի ռեկտորի ժ.պ., հետևաբար՝ նախընտրեց օտար լեզուներով զբաղվել:
Վեց ամիս շարունակ Լեզվի կոմիտեն ղեկավար չունի: Այն գրեթե անգործության է մատնված: Կարծում եմ՝ իշխանությունները որդեգրել են «Հայաստանն առանց հայերենի» քաղաքականությունը: Եվ, եթե այդպես է, ապա հաջորդը «Հայաստանն առանց հայերի» կանգառն է լինելու»: