Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկար, որին կից գրել է․
«Բոյկոտ է պետք. բոյկոտ ու համահայկական հացադուլ։ Գոնե մի օր մենք բոլորս պիտի սովենք, մտածված հացադուլ հայտարարենք ու անենք ի վերջո, որ «նեղ ազգայինից» այս անտեր հարցը վերջապես դուրս գա համամարդկային, որ Հայաստանում եղող տուրիստը տեսնի փակ խանութները, սուպերմարկետներն ու բանկերը, քաղցած մնա ու հարց տա՝ Ինչու, որ կանգնի ու լռի գոնե մի օր այդ երկիրը, որ սովամահ եղող հայրենակիցների մասին Հայաստանում ու աշխարհում իմանան: Սա է լուծումը. օդանավակայանից մինչև մասնավոր բոլոր սեկտորներ, փառատոներ ու ռեստորաններ, ակումբներ ու օֆֆիսներ, լողավազաններ ու շուկաներ, կրթական հաստատություններ ու սպորտսրահներ, ամենուր։ Լավ, եթե պետականորեն սա չի լինում, ապա մասնավոր ՈՒ համաժողովրդական հո կարելի՞ է անել։
Հ.Գ. Քարկտիկ ենք դարձել, փակվել ենք ամեն մեկս մեր մեջ ու մարում ենք․ բայց հարցը ոչ միայն լուծում չի ստանում, այլ օրեցօր խորանում է։ Մենք վերջը հումանիստ ե՞նք, քրիստոսնյա՞ կամ հայ՞ ենք, ի վերջո մարդ ենք։ Մի օր հացադուլ. համահայկական, համասփյուռ, համաշխարհային։ Այդ տեռորիստ «երկիրը» քաղաքակրթության ո՞ր հատվածում է։ Օր, գոնե մեկ օր»։