ՏՏ խոշոր ընկերություններում հաջողության և կարիերայի աճի հասնելու համար հարկավոր է օգնել գործընկերներին, ճիշտ շփվել նրանց հետ և, իհարկե, համարձակորեն գնալ ձեր ճանապարհով։ Այս խորհուրդներով կիսվել է Google-ի նախկին աշխատակցուհի Չարլին Լին:
Business Insider-ին տված հարցազրույցում նա կիսվել է իր փորձով և բացահայտել այն գաղտնիքները, որոնք սովորել է այս ազդեցիկ տեխնոլոգիական ընկերությունում աշխատելիս:
Նրանց համար, ովքեր նոր են սկսում իրենց կարիերան, Լին ընդգծում է լավ ղեկավար ընտրելու կարևորությունը:
«Նա մի մարդ է, ով ոչ միայն կոգեշնչի ձեզ, այլ նաև գիտի, թե ինչպես աշխատել թիմում և սիրում է սովորեցնել աշխատակիցներին», – ասում է Լին:
Մեկ այլ կարևոր դաս, որը նա սովորեց, համարձակորեն սեփական ճանապարհով գնալու անհրաժեշտությունն է՝ ոչ միշտ հետևելով ստանդարտ կանոններին:
«Իմ կյանքի ամենակարևոր որոշումներից ամենալավը կայացրել է իմ ինտուիցիան, այլ ոչ թե իմ ուղեղը», – շեշտում է Լին:
Նա նաև նշեց, որ Google-ում տիտղոսներով և դիրքերով միավորներ հավաքելը սխալ է: Փորձը ցույց է տվել, որ առաջխաղացման ձգտումը կարող է հանգեցնել բացասական հետևանքների։
«Ինձ թվում էր, թե ես ձախողակ եմ, քանի որ իմ հասակակիցները բարձրանում կորպորատիվ սանդուղքով, իսկ ես՝ ոչ: Դա իսկապես կամայական չափանիշ է՝ հիմնված ինչ-որ մեկի աճի սահմանման վրա»,- ասում է նա։
Նրանց, ովքեր ձգտում են հաջողության հասնել կորպորատիվ միջավայրում, Լին խորդուրդ է տալիս գիտակել գործընկերների, նույնիսկ ավելի բարձր պաշտոններ զբաղեցնող և այլ պարտականություններ ունեցողների հետ կապի կարևորությունը:
Նա նաեւ պատմում է մի դեպքի մասին, երբ օգնեց մենեջերներից մեկին թրեյնինգ անցկացնել և տեղեկագիր պատրաստել, չնայած այն հանգամանքին, որ դա նրա պաշտոնական պարտականությունների մեջ չէր:
«Երկու տարի անց ես միացա նրա թիմին: Հետո նա օգնեց ինձ հնարավորություն ստանալ աշխատելու Շանհայում։ Հիմա ես միշտ փորձում եմ օգնել ուրիշներին, նախքան ինքս օգնություն խնդրելը»,- ասում է Լին: