Երեկ՝ օգոստոսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել շտապօգնության Կենտրոն ենթակայանից, ովքեր հայտնել են, որ բժիշկների թիվ 16 խումբը կանչով մեկնել է Արգիշտի փողոցում գործող «Նոյ» կոնյակի գործարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները գործարանի տարածքում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 66-ամյա Սպարտակ Ս․-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնբարվել։
Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։