
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սնուփ Դոգի համերգը հաստատ ՆԳՆ-ն է կազմակերպել, որ դրա ընթացքում գա, «Պոլիգրաֆ» ակցիա անի ու մարիխուաննայի հայտնաբերման տասնամյակի պլանը կատարի։
Իսկ եթե լուրջ, ապա շատ էպիկ է, որ նույն կառավարության մի ներկայացուցիչ Սնուփ Դոգի է բերում երկիր (և բյուջեից փող հատկացնում դրա համար), իսկ մյուսը 3-4 գրամ մարիխուաննայի հայտնաբերման համար հատուկ ջոկատայիններով օպերացիաներ է կազմակերպում։
#Բիպոլյար_կառավարություն