Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սարսափելի վթարը գիշերն ա եղել, Գյումրի-Երևան M1 միջպետական ճանապարհին, որը, ըստ իշխանական տարատեսակ սազանդարների` փայլուն ասֆալտապատվել ու կահավորվել էր նիկոլի օրոք։ Այստեղ, ինչպես նոր ասֆալտապատված և «կահավորված» մնացած ճանապարհների 90%-ի դեպքում, իսպառ բացակայում է գիշերային լուսավորությունը։
նիկոլը ցավակցել ա, ասում ա՝ երկու մեքենաներն էլ տեխզննում անցած են եղել։ Սա խոսում ա էն տեխզննման մասին, որի փողը մուծում ես, կտրոնը վերցնում, բայց մեքենայիդ կողմ անգամ չեն նայում։
Իսկ քննչականն էլ ասում ա՝ ԶԻԼ-ը հանդիպակաց ա հելել։ Գուցե կիսասարքին կամ անսարք լուսարձակներով ա եղել, բայց «տեխասմոտրի» կտրոն ունեցել ա, գուցե վարորդն ասել ա՝ «մեր գեղի ճամփեն ա, 5 մատիս պես գիտեմ, արագ կհասնեմ», գուցե քնած ա եղել, գուցե խմած, դեռ հայտնի չի։ Բայց հայտնի ա մի բան. եթե «կահավորված» ու Շուռնուխը հանձնելու դիմաց ասֆալտապատված ճանապարհը լիներ լուսավորված, եթե «սրբադասված» հեղափոխականներն էլ չուտեին տեխզննության փողն ու նորմալ սպասարկեին, նոր կտրոն տային, էս դեպքը չէր լինի։ էս դեպքում ԶԻԼ-ը կլիներ սարքին, իսկ ճանապարհը՝ լուսավոր, ու հանդիպակաց հելնելուց էլ սպրինտերի վարորդը կտեսներ բեռնատարին։ Եթե էն արագությամբ ա խփել, որ 11 հոգի մահացել են, ուրեմն վստահաբար մինչև վերջին պահը չի տեսել բեռնատարին։
Էսօր նաև Սուրմալուի պայթյունի 1 տարին է։ Էլի ցավակցեցին, ավինյանը եկավ, փիառվեց ավերակների վրա, թողեց, գնաց։ Կամավորները դատարկ ձեռքերով էին փլատակները մաքրում, իսկ ԱԻՆ նախարարը իրան քննադատողների հեռ ռազբորկեքի մեջ էր…
Էսօրվա պատուհասները՝ «վերջ կոռուպցիային» ու «վերջ թալանին» գոռալով զավթեցին իշխանությունը ու իրանց օրոք թալանը, կոռուպցիան ու մահերը հազարապատկվեցին…
Հ.Գ. Վթարի ճանապարհն է այսօր առավոտյան…»։