Տավուշում բժշկական կենտրոն է տեղափոխվել 11-ամսական տղայի դի․ Shamshyan.com
Advertisement 1000 x 90

Տավուշում բժշկական կենտրոն է տեղափոխվել 11-ամսական տղայի դի․ Shamshyan.com

Երեկ՝ օգոստոսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 23։10-ի սահմաններում «Բերդ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել է։

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20։30-ի սահմաններում Տավուշի մարզի գյուղերից մեկում 11-ամսական Տիգրան Ե․-ն ծնողների հսկողությունից դուրս մնալով՝ քայլասայլակով մոտեցել է սեղանին, որի վրա դրված է եղել թեյնիկը և երեխան քաշել է այն ու թեյնիկում եղած եռացրած ջուրը թափվել է նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։



Նման նյութեր