Երեխային կտտանքների ենթարկած կնոջ ամուսինը դատապարտվել է անչափահաս երեխայի բռնաբարության համար, իսկ կինը՝ սուտ մատնության. «Փաստինֆո»
Advertisement 1000 x 90

Երեխային կտտանքների ենթարկած կնոջ ամուսինը դատապարտվել է անչափահաս երեխայի բռնաբարության համար, իսկ կինը՝ սուտ մատնության. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ համացանցում տարածված սահմռկեցուցիչ տեսանյութի կինը, որը, իր անչափահաս աղջիկ երեխային մերկացնում ու ծաղրուծանակի է ենթարկում, ավելին՝ դրան մասնակից դարձնելում նաեւ անչափահաս մյուս երեխաներին ու հորդորում տեսանկարահանել այն, Ա.Ա.-ն է, որի ամուսինը՝ Թ.Մ.-ն, դատապարտվել է անչափահասներին սեռական բռնության ենթարկելու համար։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում Թ.Մ.-ի վերաբերյալ գործի տվյալները սահմանափակ են։

Բացի այդ, պարզվում է Ա.Ա.-ն ևս ժամանկին հայտնվել էր ամբաստանյալի աթոռին՝ սուտ մատնության համար, մեղավոր ճանաչվել, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել։ Նա 2017թ. 8 օր գտնվել է կալանքի տակ։

«Նա հինգ երեխա ունի։ Հատկանշական է, որ նման խնդրահարույց ընտանիքը, որտեղ հայրը դատապարտված է եղել անչափահաս երեխային բռնաբարելու համար և չի բացառվում, որ կինը, որը բռնության է ենթարկում և երեխաներին հորդորում տեսանկարահանել փաստացի մանկական պոռնոգրաֆիկ բնույթի տեսանյութ, չի գտնվել մարզային ու քաղաքային սոցիալական աշխատողների ուշադրության ու հսկողության ներքո։

Հարց է առաջանում, թե ինչու պատկան մարմիններն առ այս պահը չեն լուծել երեխաների խնամակալության հարցը՝ խեղելով երեխաների ճակատագիրը։ Հատկապես, երբ պատկան մարմինների անգործության հետևանքով 2020թ. արդեն ունեցել ենք ողբերգական դեպք՝ Խաշթառակում, երբ ընտանեկան բռնության հետևանքով մահացել է մանկահասակ երեխա, ևս 6 անչափահաս ենթարկվել են բռնության։

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, համաձայն որի՝ կինը, որին երեխաները մայր են անվանում, նվաստացնում, մերկացնում, ֆիզիկական և հոգեկան տառապանք է պատճառում ավագ դստերը՝ ներգրավելով մյուս երեխաներին նույնպես։

Իրավապահներն արդեն ընթացք են տվել դեպքին։ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել են, որ կինը հայտնաբերվել է և գտնվում է ոստիկանությունում»,- գրում է կայքը։



Նման նյութեր