Այսօր՝ օգոստոսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում՝ Գործարանային մետրոյի հարևանությամբ, բախվել են BMW մակնիշի և ЗИЛ-130 G բեռնատար ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։
Տեղում տարածքը սահմանազատել են պարեկները և հերթապահություն են իրականացնում, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։