Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ազնավուրի արձանի համար մրցույթ է հայտարարված եղել փաստորեն, այն դեպքում երբ երեք ամիս առաջ (տես հղումը ներքեւում) հայտարարվել է թե ում տարբերակն է կառուցվում…
Այս պատմության մեջ արձանի տեղի նպատակահարմարության, մրցույթ կազմակերպելու անկարողությունը ու ներկայացված առաջարկների թուլությունը մի կողմ, «սթից բաց» կառավարման իմիտացիան ա մարդու գժվեցնում։ Պատվիրատուն(երը) որոշել են արդեն որն են տեղադրում դրել ձեւեր են թափում…
Նման թայֆաբազություն ու դիլետանտիզմ վաղուց չէինք տեսել»։