Ամերիկյան Apple ընկերությունը սեպտեմբերի 12-ին կներկայացնի նոր սերնդի սմարթֆոններ։ Գրել է CNBC News-ը։
Apple-ը հրավերներ է ուղարկել սեպտեմբերի 12-ին կայանալիք շնորհանդեսին, որտեղ նախատեսվում է iPhone 15-ի ներկայացման արարողությունը:
Ակնկալվում է, որ ընկերությունը կցուցադրի Apple Watch-երի նոր շարք։
Սպասվում է, որ iPhone 15-ի նոր մոդելները կօգտագործեն USB-C լիցքավորման պորտ։
Եվրամիությունը հոկտեմբերին ընդունել էր օրենք, որը պահանջում է ԵՄ-ում վաճառվող բոլոր բջջային հեռախոսների, պլանշետների և տեսախցիկների համար օգտագործել USB-C։ Վերջնաժամկետը 2024 թվականի դեկտեմբերի 28-ն է։