Hi-Tech Mail.Ru կայքի խմբագիրները կազմել են Apple-ի պատմության մեջ վատագույն iPhone սմարթֆոնների յոթնյակը։
Ցուցակի առաջին տեղում է iPhone 8-ը: Նշվում է, որ սմարթֆոնը լավ է ստացվել, պարզապես այն «սխալ ժամանակ է թողարկվել»՝ iPhone X-ի վաճառքի մեկնարկից մի քանի շաբաթ առաջ: Հենց ներքին մրցակցության պատճառով էլ, ըստ փորձագետների, iPhone 8-ը շատ արագ «հնացել» է: Այն բոլոր առումներով պարտվել է ֆլագմանային մոդելին, ներառյալ ժամանակակից դիզայնը, OLED էկրանը, մարտկոցը և տեսախցիկը:
Երկրորդ տեղում iPhone 14-ն է, որը չի ստացել Dynamic Island կտրվածք, ինչպես ավելի ավագ մոդելները։ Բացի դրանից, այն թողարկվում է բազային 60 Հց էկրանով և տեխնիկապես չի տարբերվում իր նախորդից՝ iPhone 13-ից, որն ունեցողներից շատերը պարզապես նպատակահարմար չհամարեցին հրաժարվել իրենց iPhone 13-ից և գնել iPhone 14:
Ցուցակի հաջորդ հեռախոսը 2016-ի առաջին iPhone SE-ն է, որը iPhone 5s-ի կոմպակտ կորպուսում առաջարկում էր iPhone 6s-ի սարքային տվյալներ: Միևնույն ժամանակ սմարթֆոնը թողարկվել էր ավելի արդյունավետ և ժամանակակից iPhone 7-ի հետ միաժամանակ: Փորձագետները կարծում են, որ սարքն առաջարկում էր հնացած 4 դյույմանոց էկրան և թույլ մարտկոց, իսկ կատարողականը չափազանց բարձր էր:
Ցուցակում ներառվել են նաև iPhone SE-ն (2022), որը մրցակիցներից չէր առանձնանում անհիմն բարձր գնով, ինչպես նաև պլաստիկ iPhone 5c-ն և iPhone 6 Plus-ը։ Վատագույն iPhone-ների ցուցակը եզրափակում է iPhone 4-ը, որը նախագծման սխալի պատճառով կորցնում էր կապը, երբ օգտատերերը վերցնում էին սմարթֆոնը։
Նշենք, որ Apple-ն արդեն պաշտոնապես հաստատել է iPhone 15-ի, Apple-ի խելացի ժամացույցների և այլ նոր ապրանքների ամենամյա աշնանային շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին։ Միջոցառումը կսկսվի Երևանի ժամանակով 22:00-ին։ Ինչպես և անցյալ տարի, այն տեղի կունենա Սթիվ Ջոբսի անվան թատրոնում՝ Կուպերտինոյում գտնվող Apple Park կամպուսում (Կալիֆոռնիա, ԱՄՆ): Շնորհանդեսը կանցկացվի Wonderlust կարգախոսի ներքո, որն անգլերենից թարգմանվում է որպես «հրաշքների ծարավ»:
Նոր սարքերը, վաճառքի կհանվեն սեպտեմբերի 22-ին, իսկ նախապատվեր հնարավոր կլինի անել արդեն սեպտեմբերի 15-ին։