Նիկոլ Փաշինյանը Գիտելիքի օրվա կապակցությամբ այսօր այցելել էր Մուրացանի անվան թիվ 18 դպրոց։
Փաշինյանի այցին ընդառաջ դպրոցում և դրա հարակից տարածքում անվտանգային խստացված միջոցառումներ էին։ Վարչապետի անվտանգության աշխատակիցները ստուգում էին անգամ դպրոցականնների պայուսակները, իսկ ավտոշարասյունը կայանեց հենց կանգառում՝ ավելի քան կես ժամ թույլ չտալով, որ հանրային տրանսպորտը կարողանա կանգառ իրականացնել։
Միջոցառումից հետո Factor.am-ը փորձեց Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցեր ուղղել Փաշինյանին, սակայն նա հարցերի չպատասխանեց։
Մանրամասները՝ տեսանյութում։