
Այսօր Գեղարքունիքում զոհված Արսեն Մկրտչյանը Մասիս համայնքի Ռանչպար գյուղից էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող Սյուզի Բադոյանը։
«1986 թ ծնված, կիսատ կյանք թողած Արսենի մասին շատ դրական, միայն ափսոսանքով ու վշտով էին խոսում։ Սիրուն ընտանիք ունի Արսենը, կնոջ` Իրինայի հետ, երրորդ զավակի ծնվելուն էին սպասում 😥😥։
25-օրյա վարժանքների մասնակից էր, օգոստոսի 15-ին էին ՄՈԲ-ով տարել Գեղարքունիք։
Պարզ ընտանիքից էր, հողագործ ու ընտանիքի միակ եկամուտ բերողն էր, ապրում էին ծնողների հետ։
Լույս իջնի ձեր շիրիմներին, տղերք։
Ամոթ մեզ😞»։