Ինչի՞ց է մահացել հայ երիտասարդը Շվեդիայում. նախնական տվյալները հայտնի են
| Դիտվել է`
«Իրավունք»-ն անդրադարձել է Շվեդիայում ոստիկանների անգործության պատճառով մահացած 32 տարեկան Դավթի Բարսեղյանի դեպքին: Գրել էինք, որ տուժողի հարազատները սպասում են Դավիթ Բարսեղյանի դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքներին, ոստիկանության ներքին քննությանն ու դատախազության հարուցած քրեական գործի ավարտին: «Իրավունք»-ին տեղեկություններով` առաջիկայում Դավիթ Բարսեղյանի մարմինը կտեղափոխեն Հայաստան: Դիակի դատաբժշկական փորձաքննությունն նախնական տվյալների համաձայն` գլխի արյան զեղում է գրանցվել եւ ուժ չի կիրառվել Դավիթ Բարսեղյանի հանդեպ: Դատաբժշկական փորձաքննության արձանագրության մեջ, սակայն, գրված է`մահվան պատճառը դեռ պարզ չէ: «Իրավունք»-ին հայտնի է դարձել նաեւ, որ ըստ ոստիկանների ցուցմունքների,Դավիթ Բարսեղյանն իրեն լավ է զգացել: 5 րոպե հաճախականությամբ ոստիկանները խցում հետեւել են Դավիթ Բարսեղյանին: Վերջին դիտարկումից 2 հոգով 2 րոպե հետո վերադառնում են Դավիթ Բարսեղյանի խուց, որ հարցնեն` որ լեզվով թարգմանիչ տան նրան, բայց հայտնաբերում են Դ. Բարսեղյանին մահացած: Այսինքն` ըստ ոստիկանների ցուցմունքների, մահն արձանագրվել է երկու րոպեի ընթացքում: Պաշտոնական տեղեկությունը, սակայն, տարօրինակ է, քանի որ պարզ չէ`ինչ է իրականում եղել մեր հայրենակցի խցում:
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ