«Մայրիկ ջան, ես կատարեցի մեր ցանկությունը». Սպիվակովների դուստրը հաղթահարել է Արարատի բարձունքը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Մայրիկ ջան, ես կատարեցի մեր ցանկությունը». Սպիվակովների դուստրը հաղթահարել է Արարատի բարձունքը

Ռուս դիրիժոր, ջութակահար, «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Սպիվակովի և դերասանուհի, հաղորդավարուհի Սաթի Սպիվակովայի (Սաթենիկ Սահակյանց) դուստրը՝ դերասանուհի Տատյանա Սպիվակովան, բարձրացել է Արարատի գագաթը, ինչի մասին հրապարակում է արել ինստագրամյան էջում։

«Մայրիկ ջան, ես կատարեցի մեր ցանկությունը», -հայերեն գրել է Սպիվակովան: Նա նաև մանրամասնել է, որ գիշերը 6 ժամ բարձրանալուց հետո, արևածագին հասել է Արարատի գագաթը և կանգնել 5137 մետր բարձրության վրա:

«Ինձ առաջնորդել են մեր բոլոր նախնիները: Դեռևս չեմ կարողանում ճիշտ բառեր գտնել։ Երբեք այսքան կյանքով լեցուն, այսքան շնորհակալ ինձ չեմ զգացել։ Ես միշտ կհիշեմ այս պահը», – հավելել է նա։

Սաթի Սպիվակովան ինստագրամյան էջում անդրադարձել է դստեր կողմից Արարատի բարձունքը նվաճելուն. «Տատյա՛նա, դու իմ կուռքն ես»։



Նման նյութեր