Նոր iPhone 15-ի գրեթե բոլոր մոդելները կլինեն ավելի թեթև և կոմպակտ, քան 2022-ին թողարկված նախորդ մոդելները, թեև նորերը կլինեն մի փոքր ավելի հաստ: Այս մասին հայտնում է MacRumors-ը, որի աղբյուրները հայտնել են որոշ նոր մոդելների ճշգրիտ պարամետրերը։
iPhone 15-ի բազային տարբերակը կունենա հետևյալ պարամետրերը․ հաստությունը՝ ընդամենը 7,8 մմ, երկարությունը՝ 147,6 մմ, լայնությունը՝ 71,6 մմ, իսկ քաշը՝ 171 գրամ։ Համեմատության համար նշենք, որ iPhone 14-ի նախորդ մոդելն ունի 7,8 մմ հաստություն, երկարությունը՝ 146,7 մմ, լայնությունը՝ 71,5 մմ, իսկ քաշը՝ 172 գրամ։
Ինչ վերաբերում է iPhone 15 Pro-ին, ապա դրա հաստությունը 8,25 մմ է, երկարությունը՝ 146,6 մմ, լայնությունը՝ 70,6 մմ, քաշը՝ 188 գրամ։ Մինչդեռ նախորդ մոդելի iPhone 14 Pro-ն ունի 7,85 մմ հաստություն, 147,5 մմ երկարություն և 71,5 մմ լայնություն, իսկ քաշը՝ 206 գրամ:
Նոր սմարթֆոնների ամենամեծ մոդելը՝ iPhone 15 Pro Max-ը, ունի հետևյալ պարամետրերը․ հաստությունը՝ 8,25 մմ, երկարությունը՝ 159,9 մմ, լայնությունը՝ 76,7 մմ և քաշը՝ 221 գրամ։ Իր հերթին, նախորդ տարբերակը՝ iPhone 14 Pro Max-ը, ունի հետևյալ չափերը՝ 7,85 մմ, 160,7 մմ, 77,6 մմ և կշռում է 240 գրամ։
iPhone 15 Plus-ի պարամետրերը դեռ չեն գաղտնազերծվում։
MacRumors-ը վստահեցնում է, որ ներկայիս Pro մոդելների և նոր տարբերակների միջև քաշի այս զգալի տարբերությունը պայմանավորված է սարքերի կորպուսում կիրառվող տարբեր նյութերով։ Այսպես, iPhone 14 Pro-ում և 14 Pro Max-ում օգտագործվում է չժանգոտվող պողպատ, մինչդեռ նոր սարքերում օգտագործվում է տիտան: Ինչ վերաբերում է iPhone-ի բազային տարբերակներին, ապա քաշի տարբերությունն աննշան է, քանի որ երկու դեպքում էլ որպես հիմնական նյութ օգտագործվում է ալյումին։
Հիշեցնենք, որ նոր iPhone 15 շարքի պաշտոնական շնորհանդեսը նախատեսված է վաղը՝ սեպտեմբերի 12-ին, և սպասվում է, որ այս սմարթֆոններում կլինեն բազմաթիվ նորամուծություններ և բարելավումներ, որոնք կօգնեն գրավել սպառողների ուշադրությունը։