Apple-ի աշնանային շնորհանդեսը՝ ուղիղ
Advertisement 1000 x 90

Apple-ի աշնանային շնորհանդեսը՝ ուղիղ

Տեղի է ունենում Apple ընկերության աշնանային շնորհանդեսը, որը կարող եք դիտել ուղիղ հեռարձակմամբ: Այն անցկացվում է Wonderlust կարգախոսի ներքո, որն անգլերենից թարգմանվում է որպես «հրաշքների ծարավ»:

Շնորհանդեսի գլխավոր իրադարձությունը կդառնան iPhone 15 սմարթֆոնները, որոնց հիմնական փոփոխություններից մեկը կլինի Lightning պորտից ավելի բազմակողմանի USB-C-ի անցումը:

Ակնկալվում է, որ iPhone 15-ի բոլոր մոդելները կունենան USB-C միակցիչ, ինչը կբարելավի լիցքավորման արագությունը՝ թույլ տալով մինչև 35 Վտ հզորություն՝ նախկին 20 Վտ-ի փոխարեն: Չնայած սա դեռ հաստատված չէ։

Մեկ այլ կարևոր փոփոխություն կլինի Dynamic Island ֆունկցիայի ներդրումը iPhone 15-ի բոլոր մոդելներում: Ներկայումս Apple-ն այս հնարավորությունն առաջարկում է միայն iPhone 14 Pro-ի և Pro Max-ի դեպքում: Ակնկալվում է, որ iPhone 15-ի բոլոր մոդելներում կավելացվի նաև U2 գերլայնաշերտ չիպ:

Բացի iPhone 15-ից, Apple-ն այսօրվա շնորհանդեսին կներկայացնի նաև խելացի ժամացույցների նոր մոդելներ։ Դրանց մասին դեռ քիչ պաշտոնական մանրամասներ կան, բայց սպասվում է, որ դրանք կստանան թարմացված պրոցեսորներ, նոր հնարավորություններ և հզոր մարտկոցներ, որոնք կապահովեն մեկ լիցքավորմամբ սարքի ավելի երկար աշխատանք։